Լրահոս

20.05.2011 11:23


Օբամա. «Իսրայելն ու Պաղեստինը պետք է վերականգնեն 1967թ. սահմանները»

Օբամա. «Իսրայելն ու Պաղեստինը պետք է վերականգնեն 1967թ. սահմանները»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իսրայելապաղեստինյան սահմանների վերականգնումը 1967թ. առկա սահմաններով խաղաղ կարգավորման բանակցությունների սկզբունքներից մեկն է։

«ԱՄՆ–ը վստահ է, որ Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցությունները պետք է ավարտվեն Իսրայելի, Հորդանանի և Եգիպտոսի միջև պաղեստինյան մշտական սահմանների, ինչպես նաև Պաղեստինի հետ իսրայելական մշտական սահմանի ստեղծման սկզբունքի իրականացմամբ»,–ասել է Օբաման։

Երկրորդ սկզբունքն էլ սեփական տարածքի պաշտպանության յուրաքանչյուր պետության իրավունքն է։

Այս խորագրի վերջին նյութերը