Լրահոս

20.05.2011 11:28


ԱՄՀ նախկին նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել

ԱՄՀ նախկին նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել

Նյու–Յորքի դատարանի Մեծ ժյուրին 7 կետով մեղադրանք է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոսս–Կանին։ Դրանցից 4–ը կապված են սեռական ոտնձգությունների և հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական գործողությունների հետ՝ մեկը՝ բռնաբարության փորձի, մեկը՝ անօրինական ազատազրկման և մյուսը՝ բռնության այլ դեպքերի հետ։

Մեծ ժյուրին ձևավորվում է տվյալ նահանգում բնակվող և ներկայացվող մեղադրանքների վերաբերյալ վճիռ կայացնելու իրավունք ունեցող 23 հոգուց։ Այդ դեպքում ժյուրին հաստատել է Ստրոսս–Կանի նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրանքները։ Նախօրեին Նյու–Յորքի Մանհեթեն շրջանի դատարանը երկրորդ անգամից համաձայնել է 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ արձակել նրան ու տնային կալանքի ենթարկել։

Հունիսի 6–ին Ստրոսս–Կանը պետք է ներկայանա դատարան, որտեղ նրան կներկայացվեն պաշտոնական մեղադրանքներ։ Փորձագետների կարծիքով ԱՄՀ նախկին նախագահին մեղավոր ճանաչելու դեպքում նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։

Այս խորագրի վերջին նյութերը