Լրահոս

20.05.2011 10:51


Ռուսսկի կղզում վիետնամցի և թուրք աշխատողների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Ոստիկանության ջոկատը Վլադիվոստոկից մեկնել է Ռուսսկի կղզի, որպեսզի ստուգի «Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության» գագաթաժողովի անցկացման համար կառուցվող շինության հրապարակում զանգվածային ծեծկռտուքի մասին տեղեկատվությունը։

–Ծեծկռտուքին մասնակցողների քանակի և իրավիճակի մասին դեռևս տեղեկատվություն չկա։ Տեղեկատվության ճշտման համար Վլադիվոստոկի ոստիկանության ջոկատ է մեկնել այնտեղ,–«Ինտերֆակս. Հեռավոր  Արևելք» գործակալությանը հայտնել են քաղաքի ոստիկանության մամլո ծառայությունից։

Ինչպես գործակալությանը  հայտնել է ականատեսը, ծեծկռտուքը տեղի է ունեցել  վիետնամցի և թուրք աշխատողների միջև։

Այս խորագրի վերջին նյութերը