Լրահոս

20.05.2011 10:17


Եվրախորհրդարանը կոչ է արել Թբիլիսիին միանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

Եվրախորհրդարանը կոչ է արել Թբիլիսիին միանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Վրաստանին կոչ է արել միանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին։

Հղում անելով «Kavkasia» պարբերականին՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բուզեկը նշել է, որ Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և կարող է օգնել այդ խնդրի լուծման համար։

Նրա իսկ խոսքերով՝ Եվրամիությունը սառեցված հակամարտություններում սպառնալիք է տեսնում և դրանց կարգավորումը շատ կարևոր է համարում։

Այս խորագրի վերջին նյութերը