Թուրքիան փորձարկել է տեղական արտադրության առաջին ստորջրյա հեռակառավարվող սարքը
Թուրքական ARES նավաշինարանի և Meteksan Savunma ռազմարդյունաբերական ընկերության համատեղ ջանքերով ստեղծված “ULAQ” ստորջրյա հեռակառավարվող սարքը (դրոն) առաջին անգամ փորձարկվել է ծովում։ Նախատեսվում է կարճ ժամանակում իրականացնել այդ դրոնի հրթիռային համակարգերի փորձարկումների կրակային փուլը։
Այս մասին հայտնում է թուրքական C4Defence մասնագիտացված կայքը։ Նշվում է, որ “ULAQ” ստորջրյա հեռակառավարվող սարքը գործակվելու է հետախուզական, որոնողական, դիտարկման և ռազմավարական օբյեկտների անվտանգության ապահովման առաջադրանքներում։

“ULAQ” ստորջրյա հեռակառավարվող սարքի մարտավարատեխնիկական բնութագիրը․
Ստորջրյա հեռակառավարվող սարքը սպառազինված է թուրքական ռազմարդյունաբերական ROKETSAN ընկերության արտադրած 4-ական լազերային կառավարվող հրթիռներով Cirit հրթիռային համակարգով և լազերային կառավարմամբ հեռահար հակատանկային կառավարվող հրթիռային համակարգով (L-UMTAS)։
Աղբյուրը՝ razm.info