Լրահոս

20.05.2011 10:12


Պաղեստինը մտադիր է հանրապետության ճանաչման խնդրանքով դիմել ՄԱԿ–ին

Պաղեստինը մտադիր է հանրապետության ճանաչման խնդրանքով դիմել ՄԱԿ–ին

ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ճեպազրույցի  ժամանակ ՄԱԿ–ի մերձավորարևելյան խաղաղ գործընթացի համակարգող Ռոբերտ Սերին հայտարարել է, թե արաբական աշխարհը  բռնկված է բողոքի գործողություններով և քաղաքական փոփոխություններով, որոնք թուլացնում են Մերձավոր Արևելքի շատ հատվածներում «անկայուն «ստատուս քվոն»»։

Նա տեղեկացրել է, որ պաղեստինցիները մտադիր են սեպտեմբերին պաղեստինյան հանրապետության ճանաչման խնդրանքով դիմել ՄԱԿ–ին։

–Եթե բանակցություններ չլինեն, և Իսրայելը չդադարի բնակավայրերի ընդլայնումը, ապա պաղեստինցիները  պատրաստվում են սեպտեմբերին դիմել ՄԱԿ–ին՝ պաղեստինյան հանրապետության ճանաչման խնդրանքով,–ասել է Ռոբերտ Սերին։

Այս խորագրի վերջին նյութերը