Աշխարհ

12.02.2021 18:49


Հանցագործությունների ու բանտարկյալների թիվը Թուրքիայում աննախադեպ աճել է

Հանցագործությունների ու բանտարկյալների թիվը Թուրքիայում աննախադեպ աճել է

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2019թ․ այդ երկրի քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է։

Մասնավորապես 2019թ․ Թուրքիայում բանտարկյալների թիվը հասել է 281․605-ի։ Համեմատության համար նշենք, որ 2009թ․ այդ թիվը կազմել էր 74․404։

Ուշագրավ է, որ 2009թ․-ին սպանության մեղադրանքով ազատազրկվածների թիվը կազմում էր 1․514։ Իսկ հաջորդող 11 տարիների ընթացքում այդ թիվը բազմապատկվել է 6 անգամ՝ հասնելով 9․574-ի։ Մարմնական վնասվածք հասցնելու համար բանտարկվածների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 4․5 անգամ՝ կազմելով 34․987։

Նույն ժամանակահատվածում սեռական ոտնձգությունների մեղադրանքով ազատազրկվածների թիվը 562-ից հասել է 5․800-ի, գողության համար բանտարկվածների թիվն ավելացել է 7, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով դատապարտվածների թիվը՝ 11 անգամ։

2009-2019թթ․ ընթացքում Թուրքիայում 9 անգամ ավելացել է մաքսանենգության, 5 անգամ՝ կեղծարարության և 11 անգամ՝ խարդախության մեղադրանքով ազատազրկվածների թիվը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը