Աշխարհ

12.02.2021 22:34


Թուրքիայում քրդամետ կուսակցության ղեկավարներ են ձերբակալվել

Թուրքիայում քրդամետ կուսակցության ղեկավարներ են ձերբակալվել

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։

Փետրվարի 12-ին Թուրքիայի իրավապահ մարմինները օպերացիա են իրականացրել Կարսում HDP-ի նահանգային կառույցի ղեկավարության դեմ:

Կարսի նահանգային ոստիկանության վարչության աշխատակիցները ներխուժել են HDP-ի նահանգային կառույցի համանախագահ Սևդա Սուբաշըի և կառույցի ղեկավար կազմում պաշտոն զբաղեցնող Զեքի Շուրըի տուն և ձերբակալել վերջիններիս:

Նշենք, որ չի մանրամասնվում նրանց ձերբակալելու պատճառը, սակայն ամենայն հավանականությամբ Սուբաշըն և Շուրը կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության անդամ լինելու կամ վերջինիս օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը