Ռուսաստանում ծանր հարվածային անօդաչուի արտադրություն է սկսվել
Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում արտադրվում է 3 ծանր հարվածային «Օխոտնիկ» անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սեփական անանուն աղբյուրները:
Նշվում է՝ սարքերն արտադրողները դրանցում փորձում են շտկել նորագույն թռչող սարքի պիլոտային տարբերակի թերությունները:
«Օխոտնիկ»-ներն արտադրվում են Չկալովի անվան ավիաշինական գործարանում: Դրանց առաջին փորձարկումները կիրականացվեն 2022-2023 թվականներին: Այս պահի դրությամբ թռչող սարքերի պատրաստվածության աստիճանը դեռևս հայտնի չէ:
Գործակալության աղբյուրների խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի կառուցման գործընթացում հաշվի կառնվեն առաջին փորձնական տարբերակի թերությունները, մասնավորապես՝ ռադիոէլեկտրոնային սարքավորումների համակարգերը և օդային ճախրասավառնակի (планер) կառուցվածքային տարրերը:
Ենթադրվում է՝ կոնվեյերի (արտադրման համակարգ,-խմբ.) արդյունքում «Օխոտնիկ»-ը կկատարելագործվի և հետագայում կհանձնվի մասսայական արտադրության:
Հիշեցնենք՝ «Օխոտնիկ»-ների առաջին փորձարկումները սկսել են 2019-ի ամռանը: Անօդաչուի թռիչքի առավելագույն քաշը 20 տոննա է, իսկ թևերի բացվածքը կազմում է 19 մետր:
Սարքի ընդհանուր երկարությունը 14 մետր է: Այն կարող է հարվածել ինչպես ցամաքային, այնպես էլ օդային թիրախներին: Միևնույն ժամանակ, «Օխոտնիկ»-ն ակնհայտ առավելություն ունի բարձրության և արագության տեակետից: Նրա թռիչքի առավելագույն բարձրությունը մոտ 18 հազար մետր է, իսկ բարձրության էշելոններում սարքի արագությունը հասնում է մոտ 1000 կմ/ժամի:

Աղբյուրը՝ tert.am