Աշխարհ

12.02.2021 11:36


«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից ներկրված ավելի քան 17 տոննա լոլիկի խմբաքանակում վնասատուներ է հայտնաբերել

«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից ներկրված ավելի քան 17 տոննա լոլիկի խմբաքանակում վնասատուներ է հայտնաբերել

ՌԴ Անասնապահական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր»)՝ Մոսկվայի և Տուլսկի մարզերի գծով վարչությունը համավամերիկյան ցեց է հայտնաբերել Ադրբեջանից Մերձմոսկվա ժամանած լոլիկի խմբաքանակում: Այս մասին հայտնում է Քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

«Բուսասանիտարական վերահսկման անցակետում ստուգման ժամանակ Ադրբեջանից ներկրված 17.1 տոննա կշռող լոլիկի խմբաքանակի մեջ վնասատու օրգանիզմ է հայտնաբերվել, որը կարանտինային է Եվրասիական տնտեսական միության տարածքում: Խոսքը հարավամերիկյան ցեցի մասին է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կարանտինային օրգանիզմի կենսունակ վիճակում առկայությունը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ: «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչությունը ծանուցել է բեռի տիրոջը կարանտինային արտադրանքի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Սեփականատերը որոշում է կայացրել ախտահանում իրականացնել:

Գերատեսչությունից հայտնել են, որ թարմ լոլիկների վարակված խմբաքանական ախտահանվել է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը