Աշխարհ

12.02.2021 21:10


Կորոնավիրուսի հետևանքով տարեց իտալուհու մատները սևացել են․ բժիշկները ստիպված են եղել անդամահատել դրանք (լուսանկար)

Կորոնավիրուսի հետևանքով տարեց իտալուհու մատները սևացել են․ բժիշկները ստիպված են եղել անդամահատել դրանք (լուսանկար)

Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության եվրոպական ամսագրում գիտնականներ պատմել են աշխարհում կորոնավիրուսի համավարակի ժամանակ արձանագրված ամենաարտասովոր և միևնույն ժամանակ զարհուրելի դեպի մասին․ խոսքը 86-ամյա իտալուհու մասին է, որի ձեռքի մատները Covid-19-ի հետևանքով սևացել են, գրում է Mirror-ը։

Ինչպես գրում է գիտական ամսագիրը,-«տարեց իտալուհու աջ ձեռքի երկրորդ, չորրորդ և հինգերորդ մատներում կորոնավիրուսի հետևանքով առաջացել է փտախտ․ մատներն անդամահատվել են»։

Նշվում է, որ բացի փտախտից, իտալուհին վարակի այլ ախտանշաններ չի դրսևորել։ Գիտնականների խոսքով՝ դա նախադեպ է, որը պետք է ուսումնասիրել։ Նրանք նաև կնոջ հիվանդությունը բնութագրել են կորոնավիրուսի «ծանր դրսևորում»:

Գիտնականները տեղի ունեցածը բացատրում են այն հանգամանքով, որ վարակի հետևանքով արյան կուտակումները փակել են դեպի մատներ արյան մատակարարումը:

0_THP_CHP_110221Slug_12240JPG 1_THP_CHP_110221Slug_12239JPG

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը