Լրահոս

19.05.2011 18:15


Արմեն Հովհաննիսյան. «Մենք հավանաբար երկուշաբթի բոլոր մրցանակակիրներին անձամբ կհանձնենք մրցանակները՝ մեդալ և 30 դրամ»

Արմեն Հովհաննիսյան. «Մենք հավանաբար երկուշաբթի  բոլոր մրցանակակիրներին անձամբ կհանձնենք մրցանակները՝ մեդալ և 30 դրամ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք 2010-2011թթ. փոփոխություններ կատարվեցին ՀՀ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում, որոնց հետևանքով օտարալեզու դպրոցների վերաբացման վտանգը ծառացավ հայոց լեզվի և հայալեզու կրթության առջև: Այդ պատճառով «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնեց «մրցանակ», որով առանձնացվում և հանրությանն ու գալիք սերունդներին են ներկայացվում հայոց լեզվին և հայալեզու կրթությանը առավել վնաս հասցրած գործիչները և կազմակերպությունները:

Այսօր հայտնի է դարձել Արմեն Աշոտյանի անվան օտարալիզության մրցանակի «հաղթողների» անունները: Նշենք, որ  հաղթողները  որոշվել  են համացանցային քվեարկության միջոցով։

Եվ այսպես, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը «7օր»–ին փոխանցել է, որ Հայաստանի գլխավոր օտարալեզ է ճանաչվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկրորդ տեղում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել են այն 69 պատգամավորները, որոնք 2010թ. դեկտեմբերին Ազգային ժողովում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունները։

–Մենք հավանաբար երկուշաբթի  բոլոր մրցանակակիրներին անձամբ կհանձնենք մրցանակները՝ ստորագրությամբ , իր կարգով։ Մրցանակը մեդալ է և 30 դրամ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը