Աշխարհ

11.02.2021 20:15


Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա, որտեղ հետևելու է Կարսում անցկացվող համատեղ զորավարժությունների վերջին փուլին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ զորավարժությունների նպատակը համագործակցության ապահովումն է ու համատեղ գործողությունների համակարգումն է։
Հիշեցնենք, որ «Ձմեռ-2021» զորավարժությունը մեկնարկել է փետրվարի 1-ից՝ Հայաստանի սահմանակից Կարսի մարզում։ Թուրքական կողմը հայտարարել էր, որ զորավարժությանը ներգրավվելու են տանկային և հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարներ, հատուկջոկատայիններ, ինչպես նաև ուղղաթիռներ։
Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը