Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը, առողջապահության և ծրագրերի բաժինը ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովության Երևան քաղաքի տարածքային բաժիններում։
Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ՍԾՏԲ-ի պետի տեղակալ Ս. Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 1-ին կարգի մասնագետ Լ. Խաչիկյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Կենտրոն վարչական շրջանում ընտրանքային կարգով ստուգված գործերից 4 դեպքերով քաղաքացիներին ավելի է վճարվել 441.500 դրամ, որը ենթակա է հետգանձման ՀՀ պետբյուջե: Հայտնաբերված թերացումների և խախտումների հետևանքով, համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, ՍԾՏԲ-ի գլխավոր մասնագետ Ն. Պետրոսյանին և առաջատար մասնագետ Լ. Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ գլխավոր մասնագետ Թ. Օհանյանին՝ նկատողություն։
Խաչիկյանին խիստ նկատողություն է հայտարարվել
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը, առողջապահության և ծրագրերի բաժինը ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովության Երևան քաղաքի տարածքային բաժիններում։ Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ՍԾՏԲ-ի պետի տեղակալ Ս. Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 1-ին կարգի մասնագետ Լ. Խաչիկյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Կենտրոն վարչական շրջանում ընտրանքային կարգով ստուգված գործերից 4 դեպքերով քաղաքացիներին ավելի է վճարվել 441.500 դրամ, որը ենթակա է հետգանձման ՀՀ պետբյուջե: Հայտնաբերված թերացումների և խախտումների հետևանքով, համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, ՍԾՏԲ-ի գլխավոր մասնագետ Ն. Պետրոսյանին և առաջատար մասնագետ Լ. Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ գլխավոր մասնագետ Թ. Օհանյանին՝ նկատողություն։