Լրահոս

19.05.2011 17:41


Ալեն Դելետերոզ. «Եթե Սերժ Սարգսյանն Ադրբեջանի հետ գնա փոխզիջումների, նրան դժվար կլինի հաղթանակ տանել ընտրություններում»

Ալեն Դելետերոզ. «Եթե Սերժ Սարգսյանն Ադրբեջանի հետ գնա փոխզիջումների, նրան դժվար կլինի հաղթանակ տանել ընտրություններում» –Եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ադրբեջանի հետ  փոխզիջման քայլ անի, վախենամ, որ նրան շատ դժվար կլինի հաղթել հաջորդ ընտրություններում,–այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է Ճգնաժամի կանխարգելման միջզգային խմբի (ICG)  փոխնախագահ Ալեն Դելետերոզը։ –Ղարաբաղյան հակամարտությունը մեզ խիստ  անհանգստացնում է։ Եթե ինձ հարց եք տալիս, թե արդյոք կարծո՞ւմ եմ, որ Վրաստանում ամեն ինչ կայուն է, ես կպատասխանեմ՝լավ չէ, բայց այնտեղ, այո՛, կայուն է։ Ես չեմ սպասում, որ այնտեղ մոտակա տարիներին ինչ–որ մեծ պայթյուն կլինի։ Իսկ դրա փոխարեն Լեռնային Ղարաբաղում, այո՛, կարելի է սպասել... Դե, նախ և առաջ... համարյա ամեն շաբաթ միջադեպեր են տեղի ունենում։ Երբ մենք խոսում ենք այս տարածաշրջանում միջադեպերի մասին, հրադադարի շփման գծի այս կամ մյուս կողմից երիտասարդ տղաների մահվան մասին ենք խոսում։ Եվ քաղաքականապես ոչ մի  առաջընթաց չի գրանցվում։ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում չկա ոչ մի առաջընթաց։ Երբ մի կողմն ասում է, որ պատրաստ է ընդունել Մինսկի խմբի ծրագրի՝ հենց այդպես կոչված մադրիդյան սկզբունքների մի հատվածը, այդ ժամանակ մյուս կողմն ասում է, որ հենց այդ սկզբունքն ինքը չի ցանկանում ընդունել։ Եվ հակառակը,–ընդգծել է նա։    

Այս խորագրի վերջին նյութերը