Լրահոս

19.05.2011 17:38


2010 թվականի Օտարալիզության մրցանակակիրները հայտնի են

«Օտարալիզության ասպարեզում Աշոտյան-Դելյանովի անվան մրցանակի» քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հայտնի դարձան հաղթողները Առաջին կարգի օտարալեզ. Սարգսյան Սերժ, Նախագահ

Երկրորդ կարգի օտարալեզ. Սարգսյան Տիգրան, վարչապետ

Երրորդ կարգի օտարալեզ. 69 այն պատգամավորները, որոնք 2010 թ դեկտեմբերին Ազգային ժողովում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են Լեզվի և Հանրակրթության օրենքներում փոփոխությունները: Երեք մրցանակակիրները ընտրվել են տաս թեկնածուներից առցանց քվեարկությամբ: Մրցանակը ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ՝ Աշոտյանի և Դելյանովի պատկերներով և 30 դրամի չափով դրամական պարգև: Մնացած յոթ մասնակիցները կստանան պատվոգրեր: Ստորև տրվում են նրանց անունները այբբենական կարգով. 1. Գեղամյան Արտաշես, Ազգային Միաբանություն կուսակցություն 2. Երիցյան Սերգո, Լեզվի պետական տեսչության պետ 3. «Դիլիջան միջազգային դպրոցի» հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամներ՝   Աֆեյան Նուբար, Գրիգորյան Վարդան, Մկրտչյան Էնդրյու, Պողոսյան Հրանտ, Սարգսյան Արմեն, Սարգսյան Տիգրան, Վարդանյան Ռուբեն 4. Եսաջանյան Բելլա, Մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր 5. Հարությունյան Խոսրով, նախկին վարչապետ 6. Ղուկասյան Վարդան, Գյումրի քաղաքի քաղաքապետ 7. Վարդանյան Ռոբերտ, Քվանտ վարժարանի տնօրեն Մրցանակաբախշությունը տեղի ունեցավ այսօր Մատենադարանի Մաշտոցի արձանին կից տարածքում: Մրցանակի մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են www.tinyurl.com/otaralez հասցեով: «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության մրցանակաբաշխության հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը