Լրահոս

19.05.2011 17:24


ՀԱՊԿ–ին անհանգստացնում է Իրանի միջուկային ծրագրից ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգը

ՀԱՊԿ–ին անհանգստացնում է Իրանի միջուկային ծրագրից ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգը

–ՀԱՊԿ–ն իր տեսադաշտից երբեք բաց չի թողել Հարավային Կովկասի տարածաշրջանը։  Հենց իրավիճակը և տարածաշրջանի կարևորությունը թույլ չեն տալիս առանց ուշադրության թողնել այն,– Երևանում անցկացվող «ՀԱՊԿ–ը և Հարավային Կովկասը. անվտանգության և խաղաղության հեռանկարները տարածաշրջանում» խորհրդաժողովի ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նրա խոսքերով՝ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը թելադրող հանգամանքներից մեկը երկարատև ձգձգվող ղարաբաղյան հակամարտության գոյությունն է։

Նա նշել է, որ չի կարելի մոռանալ նաև Հայաստանի մոտիկ հարևանի՝ Իրանի մասին, որի միջուկային ծրագրի շուրջ անորոշության պահպանումը կարող է վերաճել հակամարտության, ինչը չի կարող չազդել Անդրկովկասի վրա։ Ինչպես նշել է Բորդյուժան, կազմակերպությանն առաջին հերթին հետաքրքրում է ԻԻՀ–ի միջուկային ծրագիրը՝ որպես Հայաստանի և տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգ։

–ՀԱՊԿ–ը միանշանակ կողմնակից է այդ խնդրի շուրջ ցանկացած անորոշության չեզոքացմանը խաղաղ ու բանակցային ճանապարհով։ Այս մասին ասվում է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ,– նշել է նա։

Նա հատուկ ընդգծել է, որ անհանգստություն է առաջացնում նաև Թբիլիսիի քաղաքականությունը, որը ռազմական պատրաստություններ է տեսնում՝ ներգրավելով արտատարածաշրջանային խաղացողների։

Ըստ «Ռեգնում»–ի

Այս խորագրի վերջին նյութերը