Թուրքիայի և Հունաստանի վարչապետներ Էրդողանի ու Գեորգիոս Պապանդրեուի միջև բանավեճ է բռնկվել
Էրզրումում հունվարի 7-ին կայացած խորհրդաժողովի ժամանակ Հունաստանի վարչապետ ԳեորգիոսՊապանդրեուն հանդես է եկել ելույթով և սուր քննադատության ենթարկել Թուրքիային՝ այդ երկրին անվանելով զավթիչ։
-Մենք Թուրքիան դիտարկում ենք որպես գործընկեր և հաստատ որոշել ենք ամրապնդել երկկողմանի հարաբերությունները։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայությունը, նրա բարեկցեությունն ու զարգացումն են մեր միակ նպատակը։ Բայց իմ ժամանումից մեկ օր առաջ թրքական 8 ռազմական օդանավ խախտել է Հունաստանի պետական սահմանը և թռել մեր կղզիներից մեկի վրայով։ Ի՞նչ է սա նշանակում։ Ինչի՞ է ձգտում Թուրքիան։ Հնարավոր է, Թուրքիայի համար դա իրերի նորմալ ընթացք է, բայց Հունաստանի համար այդպես չէ։ Դա լարում է իրավիճակը և կասկածներ է առաջացնում։ Ես չեմ ուզում ղեկավարվել կասկածներով, այլապես այսօր ես այստեղ չէի լինի,-մասնավորապես հայտարարել է Պապանդրեուն։
Պապանդրեուից հետո ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ ՌեջեփԹայիփԷրդողանը, որը քննադատությամբ է հանդես եկել Եվրամիության հասցեին։
-Ահա արդեն 50 տարի է, մեր երկիրը սպասում է ԵՄ-ի պատասխանին։ Կա՞ արդյոք երկրորդ այդպիսի երկիր։ Գուցե ԵՄ-ն մեր համբերությո՞ւնն է փրձում։ Ի՞նչ կլինի, եթե մեր համբերության բաժակը լցվի։ Դիմելով ԵՄ երկրներին՝ ես ասում եմ՝ եթե չեք ուզում Թուրքիային տեսնել ԵՄ-ում, ապա այդ մասին ուղիղ ասեք։ Բացատրություն տվեք։ Եթե մեր համբերությունն եք փորձում, ապա այն սահման ունի։ Մենք մեր համբերատար քաղաքականությունը կվարենք մինչև որոշակի պահ,-զգուշացրել է Էրդողանը։
Թուրքիայի և Հունաստանի վարչապետներ Էրդողանի ու Գեորգիոս Պապանդրեուի միջև բանավեճ է բռնկվել
Էրզրումում հունվարի 7-ին կայացած խորհրդաժողովի ժամանակ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հանդես է եկել ելույթով և սուր քննադատության ենթարկել Թուրքիային՝ այդ երկրին անվանելով զավթիչ։
-Մենք Թուրքիան դիտարկում ենք որպես գործընկեր և հաստատ որոշել ենք ամրապնդել երկկողմանի հարաբերությունները։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայությունը, նրա բարեկցեությունն ու զարգացումն են մեր միակ նպատակը։ Բայց իմ ժամանումից մեկ օր առաջ թրքական 8 ռազմական օդանավ խախտել է Հունաստանի պետական սահմանը և թռել մեր կղզիներից մեկի վրայով։ Ի՞նչ է սա նշանակում։ Ինչի՞ է ձգտում Թուրքիան։ Հնարավոր է, Թուրքիայի համար դա իրերի նորմալ ընթացք է, բայց Հունաստանի համար այդպես չէ։ Դա լարում է իրավիճակը և կասկածներ է առաջացնում։ Ես չեմ ուզում ղեկավարվել կասկածներով, այլապես այսօր ես այստեղ չէի լինի,-մասնավորապես հայտարարել է Պապանդրեուն։
Պապանդրեուից հետո ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը քննադատությամբ է հանդես եկել Եվրամիության հասցեին։