Աշխարհ

10.02.2021 22:16


Թուրքիայում «ազատություն» գրությամբ գրաֆիտիների համար ուսանողներ են ձերբակալվել

Թուրքիայում «ազատություն» գրությամբ գրաֆիտիների համար ուսանողներ են ձերբակալվել

Թուրքիայում Բողազիչի համալսարանի նորանշանակ ռեկտորի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները շարունակվում են: Ցույցերի հետևանքով բազմաթիվ ուսանողներ են ձերբակալվել: Ի նշան բողոքի քաղաքացիները Ստամբուլում պատերին գրություններ են թողել, պահանջելով ազատ արձակել կալանավորված ուսանողներին:

Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել և ձերբակալել են նաև պատերին գրություն թողած 5 ուսանողի:

Հաջակցություն անազատության մեջ գտնվող ուսանողների՝ պատերին գրել էին.

«Ազատություն համալսարանին, երկրին և Շիլանին (կալանավորված ուսանողներից մեկը)», «Մենք նրանց ազատություն ենք խոստացել», «Համալսարանը հայրենիք է»:

Հիշեցնենք, որ ցուցարարների գլխավոր պահանջը դրսից նշանակված ռեկտորի հրաժարականն ու ընտրություններ անցկացնելն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բողազիչիի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ բողոքի ցույցեր իրականացնող ուսանողներին և դասախոսներին մեղադրում է ահաբեկչության մեջ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը