Լրահոս

19.05.2011 16:59


«Զվարթնոց» օդանավակայանում ռու՞մբ է տեղադրված

«Զվարթնոց» օդանավակայանում ռու՞մբ է տեղադրված

Այսօր՝ ժամը 15։42-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում Երևանի Կենտրոնի ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց (30-35 տարեկան տղամարդ, քաղաքային հեռախոսից, որի համարը հայտնի է) ահազանգի համաձայն «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և Պաշտպանության նախարարության սակրավորները: Օդանավակայանի տարածքը շրջափակված է, իրականացվել է մարդկանց տարահանում: Ներկա պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:

Այս խորագրի վերջին նյութերը