Լրահոս

19.05.2011 16:09


Ահմադինեջադ. «Ամերիկացիները բեն Լադենին գերության մեջ են պահել»

Ահմադինեջադ. «Ամերիկացիները բեն Լադենին գերության մեջ են պահել»

Իրանի նախագահը նախընտրական ակցիա է համարել Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործընթացը։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է այն մասին, որ հավաստի տեղեկություն ունի ամերիկացիների կողմից Ուսամա բեն Լադենին գերության մեջ պահելու մասին։

«Բեն Լադենին երկար ժամանակ չէին սպանում։ Ես հստակ տեղեկություն ունեմ, որ ամերիկացի զինվորականներն արդեն երկար ժամանակ է՝ պահում էին բեն Լադենին։ Նրանք թունավորել են նրան, և նա վատ է զգացել այն օրը, երբ սպանել են նրան։ Բեն Լադենը ոչնչացվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրման նպատակներով»,–հայտարարել է նա։

Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը պնդում էր, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է շատ տարիներ առաջ։

Ուսամա բեն Լադենը սպանվել է լույս մայիսի 2–ի գիշերը Իսլամաբադի հեռավոր արվարձաններից մեկում գտնվող այն ապաստանում, որտեղ թաքնվում էր։

Բեն Լադենը թաղվել է Արաբական ծովում։

Այս խորագրի վերջին նյութերը