Ստամբուլում փոթորիկը բազմաթիվ տների տանիքներ Է պոկել (լուսանկար)
Ստամբուլում փետրվարի 8-ի երեկոյան բարձրացած փոթորիկի հետևանքով մի քանի տասնյակ տների տանիքներ են պոկվել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ:
Սաստիկ քամու պատճառով Մարմարա ծովին ափամերձ Սիլիվրի շրջանում 2 նավ է ջրասույզ եղել:
Փոթորիկը ուժգին է եղել Ստամբուլի հատկապես Բեշիքթաշ, Սուլթանգազի, Սիլիվրի, Գազիօսմանփաշա, Բայրամփաշա, Բաղջըլար, Բեյօղլու, Էսենլեր և Ումրանիյե շրջաններում:
Թուրքիայում օդերևութաբանները քամու ուժգնացում են խոստանում փետրվարի 9-ին:

Աղբյուրը՝ ermenihaber.am