Լրահոս

19.05.2011 15:55


Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է պաշտոնից

Երևանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից,– Երևանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հրաժարականի մասին լուրերը հաստատաել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան սարդարյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ քաղաքապետը նոր նշանակման համար ունի իր թեկնածուն, սակայն նրա անունը չի ասել։

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի պատճառ է դարձել ՀՀ կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված ճարտարապետների անհամաձայնությունը: Թերթերը նշում են, որ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ կնշանակվի ներկայում Հայաստանի գլխավոր ճարտարապետ և քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը