Լրահոս

19.05.2011 15:11


Պանթեոնում Լևոն Տեր–Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի շփումը զուտ քաղաքավարության դրսևորում էր

Պանթեոնում Լևոն Տեր–Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի շփումը զուտ քաղաքավարության դրսևորում էր

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Կոմիտասի անվան պանթեոնում իր և ՀՀ առաջին նախագահի հանդիպմանը՝ ասել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը քաղաքավարական դրսևորում էր, և քաղաքական խոսակցություն տեղի չի ունեցել։

–Ես կարող եմ ընդդիմադիր լինել ցանկացած նախագահի (ներկա կամ նախկին), բայց իմ մարդկային քաղաքական մոտեցումների մեջ կա քաղաքավարության հաղորդակցության մոտեցում։ Ես երբ հայ մարդ եմ տեսնում, իմ ընդդիմադիրը լինի, թե գործընկերը, նախորդ նախագահը, թե ներկա, ես խնդիր չունեմ. կմոտենամ և կբարևեմ մարդուն։ Դա իմ մարդկային տեսակն է,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը