Տնտեսական

19.05.2011 15:04


Հայաստանն ԱՊՀ–ում գնաճի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է

Հայաստանն ԱՊՀ–ում գնաճի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է

ԱՊՀ–ում 2011–ի առաջին քառորդի արդյունքների համաձայն՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշներ են արձանագրվել Ղրղզստանում, Բելառուսում, Տաջիկստանում և Հայաստանում։

Ինչպես փոխանցում է ԱՊՀ վիճակագրական հանձնաժողովը, այս տարվա առաջին քառորդում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ԱՊՀ բոլոր երկրներում գնաճ է նկատվել։ Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում՝ 20,3%, Բելառուսում՝ 12,5%։ Նրանց հաջորդում են Տաջիկստանը՝ 12,1%–ով, Հայաստանը՝ 11,1%–ով, Ռուսաստանը՝ 9,5%–ով, Ադրբեջանը՝ 9,1%–ով և Ղազախստանը՝ 8,5%–ով։

Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներում նշված ժամանակահատվածում սպառողական գներն աճել են միջինը 7,7%–ով։

Բերված վիճակագրական տեղեկության համաձայն՝ Ուկրաինայում և Մոլդովայում նշված ժամանակահատվածում սպառողական շուկան թանկացել է համապատասխանաբար 7,7 և 6,1%–ով։

Թուրքմենստանի և Ուզբեկստանի մասին տվյալներ չեն բերվում։

Այս խորագրի վերջին նյութերը