Կարծիք

09.02.2021 08:44


Անկեղծ ցինիզմ, որ ժողովրդի դուրը չի գա

Անկեղծ ցինիզմ, որ ժողովրդի դուրը չի գա

Երբ լսում եք, որ որեւէ մեկը ժողովրդի անունից է հանդես գալիս, փայտը վերցրեք ու ծեծեք կամ գոնե գազային ատրճանակից գնդակահարեք։

Ժողովրդի անունից են մեծագույն հանցագործությունները կատարվել։ Հիշենք Ռոբեսպիերին ու Մադամ Գիլիոտինին, ՉԵԿԱ-ի տեռորը, Պոլ Պոտայի ջահելների արածը, քայլական լակոտների (անկախ տարիքից) թավիշի արդյունքում մեր կորուստները եւ այլն։

Երեւի ավելի ազնիվ էր Մեծն Ինկվիզիցիան, որը Աստծո անունից էր հանդես գալիս ու ժողովրդին հանգիստ էր թողել։

Ժողովուրդը երբեք որոշում չի կայացնում, անգամ ընտրությունների ու հեղափոխությունների ժամանակ։ Ժողովուրդն այս կամ այն դավադրության, քարոզչության, քաղտեխնոլոգիայի արդյունքում կարող է լեգիտիմացնել այն, ինչն իրեն կներշնչեն։

Ժողովրդին մի մեղադրեք, երբ չի ստացվում նրան ներշնչել, ուղղորդել ու լեգիտիմացնել ինչ-որ պետք է։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը