Լրահոս

19.05.2011 14:24


Ռուբեն Թովմասյան. «ՀԱԿ–իշխանություն պայքարը մի խաղ էր»

Ռուբեն Թովմասյան. «ՀԱԿ–իշխանություն պայքարը մի խաղ էր»

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին՝ ինչպիսին է ՀԿԿ դիրքորոշումը ՀԱԿ–իշխանություն երկխոսության վերաբերյալ, ասել է, որ այդ դուռը կիսաբաց է, բայց «պետլիները» ժանգոտ են. բաց անելուց այնքան է ճռռում, որ դրա արձագանքը ոչ միայն մեր հասարակությունն է լսում, այլ ամբողջ սփյուռքը։

–Ավազակապետություն, սպանություններ, մարդկանց աշխատանքից ազատելու պահանջներով հրապարակված ցուցակներ։ Վերջին հաշվով եկան կանգնեցին այնտեղ, որ հարկավոր է ազատել քաղբանտարկյալներին երկխոսության պատրաստման համար։ Ո՞ւր մնաց ավազակապետությունը, էլ ավազակապետություն չկա՞,–նկատել է նա՝ հավելելով, որ սա մի խաղ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը