Կարծիք

08.02.2021 13:22


Այսօր նիկոլներն ունեն իշխանություն, փող, երջանիկ են, բայց չկա Արցախ, Սյունիքն է աղճատվում

Այսօր նիկոլներն ունեն իշխանություն, փող, երջանիկ են, բայց չկա Արցախ, Սյունիքն է աղճատվում

Բալզակի Շագրենի կաշին հիշում եք անշուշտ, իսկ չե՞ք տեսնում նմանություն մոգական կաշվի ու մեր պետության և դը Վալենտենի ու ի դեմս՝ ծախու դավաճանի՝ սույն իշխանության միջև։

Նիկոլների անփառունակ, իմաստազուրկ, անսկզբունք նքողնակը, որ ունակ չէր որևէ հաջողության հասնելու, տառապում էր անհաջողակի սինդրոմով, առանձին-առանձին վերցրած՝ կյանքով ավարտված մարդիկ էին, որ բախտի քմահաճույքով օգտագործման էին ստացել պետական իշխանությունը՝ պայմանով՝ իրենց ցանկությունների կատարման հետ մեկտեղ մոգական կաշին՝ պետությունը մաշվելու, սպառվելու ու վերջանալու վերջնականապես։ Ու ի՞նչ, այսօր նիկոլներն ունեն իշխանություն, փող, ճանաչված են, երջանիկ են, բայց չկա Արցախ, Սյունիքն է աղճատվում, գիտե՛ք, երբ պետությունը հերթական գեթ մեկ սանտիմետրն է կորցնում, ինչ-որ տեղ իրականանում է ինչ-որ նիկոլի անզենց մի ցանկություն, իսկ մեծ հաշվով՝ մեր անասելի կորուստները՝ հազարավոր զոհեր, վիրավորներ ու տնավերներ, բյուրավոր գերիներ և կորածներ, մի ողջ պետություն ոչ այլ ինչ են, քան վճար մի թունավոր ոհմակի երկրային, էժանագին երազանքների իրականացման համար։

Ոչինչ մեզ այնպես չի միավորում, ինչպես մեր արատները՝ վեպում տեղ գտած այս ճշմարտությունն էլ հենց ապացուցվում է սույն իշխանությամբ, որը կազմված է բացառապես համանման արատներով տառապող անձանցից՝ ո՛չ գաղափարներ, ո՛չ առաքինություններ, ո՛չ արժեքներ՝ միայն պատրաստակամություն մսխելու շագրենի կաշին հանուն սեփական մորթապաշտության ու մետաղադրամային ոգու հագուրդի։

Թերևս մեկ տարբերություն՝ վեպի գլխավոր հերոսը էպիլոգում գիտակցեց ու արժևորեց ամենն, իսկ սրանք զուրկ են արժևորման և՛ ունակությունից, և՛ պատրաստակամությունից, ավելին՝ մի՞թե մենք ենք բթացել այնքան, որ պատրաստ ենք այս մի բուռ սրիկաների ձեռքին մոգական կաշվից մի կտոր լաթի վերածված մեր ազգն ու պետությունը թողնել՝ որպես կյանքի իմաստավորման վերջին հնարավորություն։

Դե ինչ, իրենց համար գրոշը չի դառնա միլիոն, բայց միլիոնը գրոշ է միշտ։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը