Կարծիք

08.02.2021 14:06


«Հանրության լայն շրջանակները»՝ Աբաջյանի կեղծ պապիկը, կեղծ Աշոտի կեղծ տատիկը, Ցեղասպանության հուշարձան այցելած կեղծ պապիկը, «ոտքերդ պաչեմ» կեղծ տատիկը

«Հանրության լայն շրջանակները»՝ Աբաջյանի կեղծ պապիկը, կեղծ Աշոտի կեղծ տատիկը, Ցեղասպանության հուշարձան այցելած կեղծ պապիկը, «ոտքերդ պաչեմ» կեղծ տատիկը
ԿԱՌՈԻՑՈՂԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Հանդիպելով «հարազատ ժողովրդի», այն է՝ Աբաջյանի կեղծ պապիկի, կեղծ Աշոտի կեղծ տատիկի, Ցեղասպանության հուշարձան այցելած կեղծ պապիկի, «ոտքերդ պաչեմ» կեղծ տատիկի, «մեզ մենակ չթողնես» կեղծ կնոջ, «Արմնյուզը փակի» կեղծ տղամարդու, այսինքն «հանրության լայն շրջանակների հետ», վարչապետ-բռնապետիկը իր լրջագույն դիտարկումները ներկայացրեց, առաջադեմ, ինքնուրույն, ազատամիտ, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող «Իմ Քայլը» խմբակցության անդամներին։
Իսկ «հանրության լայն զանգվածները» մերժում են արտահերթ ընտրություններն ու ողջունում պատերազմում պարտությունը և Արցախի հանձնումը։ Քննարկումն անցավ բուռն, բայց կառուցողական մթնոլորտում։ Ի վերջո, նույնիսկ ամենաարմատական ժողովրդավար իմքայլականները տեղի տվեցին սիրելի առաջնորդի փաստարկներին և միաձայն քվեարկեցին հօգուտ նրա կողմից առաջարկված քայլերին։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը