Լրահոս

19.05.2011 14:06


Րաֆֆի Հովհաննիսյան. «Մայիսի 21–ին հրավիրված քաղաքացիական ժողովը շատ կարևոր հանգրվան է լինելու»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մայիսի 21–ին հրավիրված քաղաքացիական ժողովը շատ կարևոր հանգրվան է լինելու»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսելով մայիսի 21–ին կանալիք՝ իր կողմից հրավիրված քաղաքացիական ժողովի մասին՝ ասել է, թե դա իր համար շատ կարևոր հանգրվան է լինելու։

–Այդ բանավեճից գոնե ինձ համար պետք է առավել պարզ դառնա, թե որոնք են այն լուծումները ներկա հանրային մարտահրավերներին, հայաստանցի մարդու ազատությունների և արժանապատվության, առօրյա խնդիրների, ինչպես նաև իրավաքաղաքական, ներքաղաքական ճգնաժամերից դուրս գալու եղանակները։ Մայիսի 21–ն իմ կարծիքով ուշագրավ կլինի, որովհետև այտեղ կլինի բաց հանրային բանավեճ,–ասել է նա։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ինքն այդ օրը լսողի դերում է լինելու, որպեսզի եզրակացություններ անի։

–Չկա մեծ և փոքր խնդիր։ Սահմանադրական կարգ, իրավունքի հիման վրա գործող պետություն, ազգային շահ և հայ մարդու հացի խնդիր, արժանապատվության հարց. դրանք նույն հիմնախնդիրներին պատկանող հարցեր են։ Սա հացադուլից հետո առաջին հրապարակային հանդիպումը կլինի, քաղաքացիական ժողով։ Հավանաբար բացման խոսքով հանդես կգամ, բայց ես այդ օրը կլինեմ ներկա առավելապես լսելու համար և մեր մտավորականներից, լրագրողներից և շարքային քաղաքացիներից ուղղակի ուղղություններ հայցելու համար։ Դրանից հետո գոնե ինձ համար ավելի պարզորոշ կերևա, թե որ քայլերն են, որ պետք է անենք միասին,–ասել է նա։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝այդ քաղաքացիական ժողովը կլինի Ազատության հրապարակում իր ծոմապահության նախաձեռնության շարունակությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը