Լրահոս

19.05.2011 13:59


Բաց նամակ ՀՀ նախագահին ՀԿԿ Կենտկոմից

Բաց նամակ ՀՀ նախագահին ՀԿԿ Կենտկոմից

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը նշել է, թե այսօր կռիվ է մղվում Սուրեն Սպանդարյանի արձանը հանելու համար։

–ՀՀՇ–ն ու նրա ղեկավարությունը գերեզմանափորությամբ էին զբաղվում, իսկ շարունակել 90–ականների վայրագությունն այսօր սազական չէ,–ասել է բանախոսը։

Նրա խոսքերով՝ մայիսի 13–ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովի նիստում դրվել էր Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհի արձանով փոխարինելու հարցը, և այս առիթով ՀԿԿ Կենտկոմը բաց նամակ է ուղղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

Ստորև ներկայացնում ենք նամակից մի հատված.

«Մեծարգո պարոն նախագահ

Ձեզ ենք դիմում Գարեգին Նժդեհի հրապարակում այդ վիճելի արձանը տեղադրելու հարցը Երևանի և երկրի ղեկավարության կողմից քննարկելու կապակցությամբ։

…Երկար ժամանակ մենք համոզված էինք, որ անցյալում են մնացել տխրահռչակ տարիները, երբ բացասվում էր այն ամենը, ինչ խորհրդային էր, քանդվում էին խորհրդային տարիների արձանները։ Սակայն այժմ կրկին նման կոչեր են հնչում։

…Կոչ ենք անում Ձեզ անձնական միջամտությամբ կտրականապես կանխարգելել Գարեգին Նժդեհի հրապարակում նրա արձանի տեղադրման մասին ցանկացած հնարավոր որոշումը, որը նախատեսում է քանդել Սուրեն Սպանդարյանի արձանը»։

Ռ. Թովմասյանն ավելացրել է, թե ձեռք տալով Սպանդարյանի արձանին՝ այսօրվա ղեկավարությունը պատմության մեջ մտնելու է որպես արձանաքանդ ղեկավարություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը