Կարծիք

07.02.2021 12:34


Գևո՛րգ, ի՞նչ եք արել դուք՝ ողջ կուսակցությամբ հանդերձ․ մի՞թե նվազագույն տղամարդկային արժանապատվություն չունեք

Գևո՛րգ, ի՞նչ եք արել դուք՝ ողջ կուսակցությամբ հանդերձ․ մի՞թե նվազագույն տղամարդկային արժանապատվություն չունեք
Առավելապես բութ և կոմֆորմիստական խավար հիշեցնող Լուսավոր Հայաստանից Գևորգ Գորգիսյանը ելույթ է ունեցել, ի թիվս այլնի՝ երկու գրեթե միտք է արտաբերել՝
1. Փաշինյանն իրենցից վախենում է,
2. Փաշինյանն աճեցնում է Երկրորդ ու Երրորդ Նախագահներին, և պասերով իրենց դեմ են խաղում։
Առաջին փսեվդոմտքի մասով թերևս նշենք՝ մինչևիսկ Փաշինյանը ձեր՝ դավաճանի սպասարկուի ձեռամբ ապտակված կուսակցությունից չի վախենում, Գևո՛րգ։
Ինչ վերաբերում է էքս Նախագահներին և հատկապես մեծ քաղաքականություն վեդարձած Ռոբերտ Քոչարյանին, տպավորություն է՝ հենց դուք եք վախեցած, քանզի ինքներդ գիտակցում եք՝ պոպուլիզմը ձեր ոչինչ է իր պրագմատիզմի առջև, միաժամանակ ի դեմս իրեն՝ մեկ անձն առավել քան գերակշիռ է, քան ողջ կուսակցությունը ձեր՝ հաշվի առնելով թե՛ անցած ուղին, թե՛ անձնային որակները, թե՛ վաստակը պետության առջև, թե՛ հնարավորությունները, թե՛ փորձառությունը, թե՛ էլի շատ և այլ հանգամանքներ։
Ինչևէ, առայժմ թերևս բավարարվեմ ուշագնացին կատվախոտի թուրմով առավել քան սթափեցման փորձ հիշեցնող բնույթի սույն բովանդակությամբ գրառումով, հոդոր-պահանջով՝ հետայսու՝ լինելով դասագրքային առումով քաղաքական պրոեկտ, անողնաշար ու անսկզբունք քվազիքաղաքական միավոր՝ չեք փորձի նման որակումներով խոսել պետական գործիչների մասին, ում աշխատանքի մեկ ակնթարթն առավել ծանր է, քան ձեր կեսաբանական զանգվածների ընդհանուր քաշը, միաժամանակ զգուշացնեմ՝ վերանայեք վերջին երկուս և կես տարվա ձեր անցած ուղին, տվեք դրան քաղաքական, քրեաիրավական գնահատական, ապա փորձեք քաղաքականապես կյանքի նշույլներ ցուցադրել՝ որևէ մեկը չի մոռացել ձեր իներտությունը փաշինյական իմպոտենտության դեմ, ինչպես նաև լավ է հիշվում ձեր հանցավոր անտարբերության, մինչևիսկ հանցակցության բազմաթիվ դրվագներ, ու թե մինչ այժմ ձեր գործունեությանը չի տրվել պատշաճ իրավաքաղաքական գնահատական, բացառապես պատճառով՝ Նախագահ Քոչարյանը, տեսնելով պետության գահավիժող ընթացքը,《Կոնսենսուս ֊1》քաղաքական բանաձևն էր հռչակել, սակայն եթե ցանկությունը մեծ է, կարող եք ինքներդ ևս դառնալ ֊1։
Գևո՛րգ, 92 թվականին Արցախի կեսից ավելին նվաճված էր թշնամու կողմից, Քոչարյանի գլխավորությամբ ողջ Արցախն իր յոթ շրջաններով ազատագրվել է, շուրջ երկու տասնյակ պետություն դատապարտել է Մեծ Եղեռնը, Հայաստանն իր օրոք կոչվել է《Կովկասյան վագր》, պատերազմում հաղթել ենք, ապա խուսափել պատերազմից, ունեցել են ներգաղթ ..., իսկ քո օրոք ի՞նչ ենք ունեցել, ի՞նչ եք արել դուք՝ ողջ կուսակցությամբ հանդերձ, վերը նշյալի քանի՞ տոկոսին եք դուք հասել, լա՜վ, քաղաքական պայքարը մի կողմ՝ մի՞թե նվազագույն տղամարդկային արժանապատվություն չունեք ձեզանից ավագ, պետության կայացման գործում հսկայական ավանդ ունեցող անձանց վերաբերյալ գոնե բարեկիրթ արտահայտվելու ...
Երևի չունեք, ինչ արած՝ դասակարգդ մեզ հրամցրիր, նիկոլյան կերպա՛ր։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը