Կարծիք

07.02.2021 16:27


Այս պատմությունը շատ քչերը գիտեն, իսկ ավելի ստույգ՝ համարյա մարդ չգիտի

Այս պատմությունը շատ քչերը գիտեն, իսկ ավելի ստույգ՝ համարյա մարդ չգիտի
1-ին լուսանկարում Հովակիմ Լազարյանն է՝ մեծահարուստ, Մոսկվայի Լազարյան ճեմարանի հիմնադիր, 2-րդ լուսանկարում նրա դուստրն է՝ Մարիա Լազարյանը (ամուսնու ազգանունով Դալաքյան, Դելյանովա): 3-րդ լուսանկարում Մարիա Լազարյանի որդիներից մեկն է՝ Իվան Դելյանովը ով ամբողջ կյանքում աշխատել է ռուսական արքունիքում և եղել է Ռուսական կայսրության կրթության նախարարը: 5-րդ նկարում Իվան Դելյանովի եղբոր՝ Նիկոլայ Դելյանովի թոռնուհին է՝ Նատալիա Ալեքսանդրովնա Գոլիցինան, իսկ ամենահետաքրքիր նկարը 4-րդն է: 4-րդ նկարում Նատալիայի ամուսինն է՝ ուշադրություն! Ալեքսանդր 3 կայսրի թոռը՝ Վասիլի Ալեքսանդրովիչ Ռոմանովը: 6-րդ նկարում ես պեղեցի ու գտա այս զույգի միակ զավակին՝ Մարինա Վասիլևնա Ռոմանովային ով ապրում է ԱՄՆ-ում և հանդիսանում է Լազարյանների և Ռոմանովյան արքայատոհմի ժառանգը: Մարինան ունի 3 դուստր և մեկ որդի, ով ի դեպ լրագրող է:
Ստացվում է, որ ռուսական Ռոմանով արքայատոհմի ողջ մնացած վերջին ժառանգների երակներում հոսում է հայ մեծ բարեգործ Լազարյան ճեմարանի հիմնադիր Հովակիմ Լազարյանի արյունը:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը