Լրահոս

19.05.2011 12:32


Մարի Յովանովիչին կփոխարի Ջոն Հեֆֆերնը

Ըստ Սպիտակ Տան տարածած տեղեկատվության՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է ՆԱՏՕ-ում ամերիկյան ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆֆերնի թեկնածությունը:

Ավելի վաղ Հեֆֆերնն աշխատել է Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Մալազիայում ու Չինաստանում ԱՄՆ դեսպանատաների տարբեր պաշտոններում: Հեֆֆերնի թեկնածությունը Սենատում հաստատվելու դեպքում, նա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, որն այս տարվա հունիսին ավարտում է իր առաքելությունը:

Ըստ «Ասբարեզ»–ի

Այս խորագրի վերջին նյութերը