Թբիլիսիում ցուցարարները պահանջում են հանել Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներն իշխանություններից պահանջում են հանել երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թբիլիսիում կազմակերպված հերթական ակցիային մասնակցում են բիզնես ոլորտի, զբոսաշրջային ընկերությունների, սրճարանների և ռեստորանների ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ և այլն:
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 261 հազար 620 է: Մինչ օրս վիրուսից մահացել է 3269 մարդ, առողջացել` 252 հազար 815 քաղաքացի:
Թբիլիսիում ցուցարարները պահանջում են հանել Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներն իշխանություններից պահանջում են հանել երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: