Լրահոս

19.05.2011 11:33


Երկու վրաերթ

Մայիսի 18-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.20-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա Լյովա Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
* * *
Մայիսի 18-ին  ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ին 24-ամյա Կարեն Ա.-ն «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա Արուսյակ Ն.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկկան կենտրոն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը