«ՌԻԱ նովոստի»–ն, հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը, հաղորդում է, որ Միացյալ Նահանգները հայտնել է Սիրիայում մարդու իրավուքների խախտման պատճառով այդ երկրի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։
«Միջոցները, որոնք վարչակազմն ընդունել է այսօր, նախագահ Ասադին, Սիրիայի ղեկավարությանն ու վարչակարգի կողմնակիցներին միանշանակ հասկացնում են, որ պատասխանատվություն կկրեն Սիրիայում կատարվող բռնությունների և ճնշումների համար»,–ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Դեյվիդ Քոուենի հայտարարության մեջ։
Նրա խոսքերով՝ Ասադը պետք է անմիջապես դադարեցնի բռնությունները «և կանգնի ժողովրդավարական նշանակալի բարեփոխումների ճանապարհին»։
Գործակալության տվյալներով՝ պատժվողների ցուցակում, բացի Ասադից, հայտնվել է Սիրիայի ղեկավարության ևս վեց անդամ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կսառեցնի Սիրիայի պաշտոնյաներին պատկանող ակտիվները։
ԱՄՆ–ը Սիրիայի դեմ պատժամիջոցներ է կիրառել