«Ինչ են ուզում անել, թե ինչ-որ մեկը բիզնես ծրագիր ունի, ուզում է պետական միջոցներով սեփական բիզնեսն առաջ տանել». Արթուր Խաչատրյանը՝ արտադրական կանեփ աճեցնելու մասին
Պաշտոնական տվյալներով, 2019-ին Արցախում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74,4 հազար հա, և Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն: Սակայն, պատերազմի ելքով պայմանավորված՝ Արցախում վարելահողերը կրճատվել են, և ընթացիկ տարում հնարավոր չի լինելու ապահովել դեպի Հայաստան արտահանման ծավալները։ Նշենք, որ Արցախում միայն հացահատիկի 50 000 հա ցանքատարածք է անցել Ադրբեջանին, ինչը, բնականաբար, պարենային անվտանգության լուրջ խնդիր է:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար ԱրթուրԽաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ն 200.000 տոննա հացահատիկ ներկրում էր արտերկրից, որից ավելի քան 50.000 տոննան՝ Արցախից:
«Հիմա սա չի լինի, որովհետև Արցախում ցորեն աճեցնում էին այն շրջաններում, որոնք ժամանակավորապես անցել են Ադրբեջանի հսկողության տակ: Եվ հիմա ստիպված պետք է լինենք այլ երկրներից բերել: Իհարկե, հիմնականում Ռուսաստանից էր գալիս հացահատիկը, բայց այստեղ էլ խնդիր ունենք Վրաստանով անցնելու ճանապարհին, որովհետև Լարսի հետ կապված խնդիրներ կան. իրենք պահանջում են, որ լաստանավով բերենք, ինչը կթանկացնի ճանապարհածախսը և թանկացրել է»,-նշեց նա:
Արթուր Խաչատրյանն այս համատեքստում չբացառեց հացահատիկի գների աճը. առաջին՝ դրա մոտ 20-22 տոկոսը բերվում էր Արցախից, որը չի լինելու, երկրորդ՝ ՌԴ-ից հացահատիկը գնում ենք արտարժույթով, և եթե հաշվի առնենք դրա հետ կապված միտումները, նաև այն, որ ԿԲ ռեզերվներն անսպառ չեն, և ինչ-որ մի պահի կարող է չկարողանան կուրսը վերահսկել:
«Ավելին, կարող ենք նաև հացահատիկի պակասորդ ունենալ: Եվ այս ամենը կբերի հացի գնի աճի: Իսկ եթե հացի գինն աճում է, ամեն ինչն էլ թանկանալու է»,-նշեց Խաչատրյանը:
Կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ պատրաստվում են անհրաժեշտ պայմաններ ապահովել գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար: Ավինյանը տեղեկացրել էր նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է արտադրական կանեփի աճեցման դրական փորձը ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Չինաստանում, և արդեն կա մշակված նախնական հայեցակարգ։
«Եվ կարգավորումների մոտավոր պատկերացումները նույնպես ունենք։ Խոսքը միայն արտադրական կանեփի մասին է, ինչն էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։ Բավական մեծ ծավալի հողեր, գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 40 տոկոսը, չեն օգտագործվում։ Խոսքը միայն կանեփի մասին չէ, կան այլ նմանատիպ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող։ Այս քաղաքականությունն անպայման համարձակ առաջ ենք մղելու»,-նշել էր փոխվարչապետը։
Այս որոշումից բավականին ոգևորվել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը` «գաղտնազերծելով», որ իրենց մեկ տարվա աշխատանքը տվել է իր պտուղները` նշելով, որ վերջապես Հայաստանում կսկսի սեփական հումքային բազայի վրա զարգանալ թեթև արդյունաբերությունը։
Թե ինչու Փաշինյանը հենց հիմա ՔՈ-ի առաջարկը որոշեց կյանքի կոչել, և որքանո՞վ է այն իր մեջ քաղաքական նպատակներ հետապնդում՝ արտահերթ ընտրությունների անցկացման մասին խոսակցությունների ֆոնին, թողնենք հետոյին:
Իսկ ինչ վերաբերում է հայրենական արտադրական կանեփի աճեցման, վերամշակման տնտեսական օգուտներին և հեռանկարներին, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ծրագրերին սկեպտիկ է վերաբերվում՝ հիշեցնելով, որ ժամանակին այդ թեման Խաչիկ Ստամբոլցյանն էր շրջանառում:
«Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր կանեփը, հա՞: Ես շատ սկեպտիկ եմ վերաբերվում սրան: Եթե արդյունաբերական կանեփն այդքան լավ բան լիներ, ամբողջ աշխարհն արդյունաբերական կանեփ կցաներ: Տեղը չգիտեի՞ն, թե՞ սերմը չունեին: Եթե ասում են՝ ուսումնասիրել են չինական փորձը, առաջատար դիրքը, Չինաստանը շատ բանով է առաջատար, հիմա ինչ է՝ որոշել ենք չինական տեխնոլոգիաներին հասնե՞լ: Ի՞նչ են ուզում անել, թե՞ ինչ-որ մեկը բիզնես ծրագիր ունի, ուզում է պետական միջոցներով սեփական բիզնեսն առաջ տանել»,-շեշտեց Դաշնակցական գործիչը:
Վերադառնալով պարենային անվտանգությանը և պատերազմի ելքով պայմանավորված իրավիճակին՝ Արցախի տարածքների կորստի պատճառով արոտավայրերի կրճատմանը, Արթուր Խաչատրյանն ասաց, որ ՀՀ-ից անասունները հյուսիսում տանում արածեցնում էին Քարվաճառի տարածքում, իսկ, օրինակ, Տեղ համայնքից Քաշաթաղի շրջանում էին արածեցնում, հիմա այս տարածքները հանձնվել են Ադրբեջանին: Իսկ եթե արոտավայր չկա, անասուն պահելը խնդրահարույց է դառնում:
«Եվ սա չի կարող բացասական ազդեցություն չունենալ անասնապահության վրա, հետևաբար՝ կաթի և մսի առաջարկի: Հիմա մենք տեսնում ենք մսամթերքի գնի իջեցում, ինչը պայմանավորված է նրանով, որ խոտը թանկ է, մեկ տուկ խոտն այսօր, օրինակ, Շիրակի մարզում 1200 դրամ է, ուստի մարդիկ իրենց անասունների գլխաքանակը ստիպված կրճատում են»,-նշեց Գյուղատնտեսության նախկին նախարարը:
«Ինչ են ուզում անել, թե ինչ-որ մեկը բիզնես ծրագիր ունի, ուզում է պետական միջոցներով սեփական բիզնեսն առաջ տանել». Արթուր Խաչատրյանը՝ արտադրական կանեփ աճեցնելու մասին
Պաշտոնական տվյալներով, 2019-ին Արցախում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74,4 հազար հա, և Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն: Սակայն, պատերազմի ելքով պայմանավորված՝ Արցախում վարելահողերը կրճատվել են, և ընթացիկ տարում հնարավոր չի լինելու ապահովել դեպի Հայաստան արտահանման ծավալները։ Նշենք, որ Արցախում միայն հացահատիկի 50 000 հա ցանքատարածք է անցել Ադրբեջանին, ինչը, բնականաբար, պարենային անվտանգության լուրջ խնդիր է:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ն 200.000 տոննա հացահատիկ ներկրում էր արտերկրից, որից ավելի քան 50.000 տոննան՝ Արցախից: