Լրահոս

19.05.2011 10:39


Թուրքիան ՄԱԿ ԱԽ–ին անդամակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել

Թուրքիան ՄԱԿ ԱԽ–ին անդամակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել

Թուրքիան ցանկանում է կրկին դառնալ ՄԱԿ ԱԽ–ի ժամանակավոր անդամ։

Ինչպես հայտնում է «TRT Russion»–ը՝ այդ նպատակով երկրի իշխանությունները Թուրքիայի թեկնածությունն են առաջադրել ԱԽ–ին անդամակցելու համար։ Նշվում է, որ խոսքը 2015–2016թթ. անդամակցության ժամանակահատվածի մասին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության գրավոր հայտարարության մեջ ասվում է, թե ՄԱԿ–ի Անվտանգության խորհրոդին 2009–2010թթ. երկրի ժամանակավոր անդամակցությունից հետո Թուրքիան կրկին դրա համար սեփական թեկնածությունն է առաջադրել։

Տեղեկացնենք, որ այդ ժամանակահատվածի համար ՄԱԿ ԱԽ–ին անդամակցելու նպատակով իրենց թեկնածություններն են դրել նաև Իսպանիան և Նոր Զելանդիան։

Այս խորագրի վերջին նյութերը