ԱՄՀ–ի ղեկավարը հայտարարել է պաշտոնը թողնելու մտադրության մասին
Արժույթի միջազգային հիմնադրամի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՀ ղեկավար Դոմինիկ Ստրոս–Կանը կազմակերպության ղեկավարությանը տեղեկացրել է պաշտոնը թողնելու մտադրության մասին՝ կապված իր նկատմամբ վարվող քրեական հետաքննության հետ։
«Ես վճռականորեն ժխտում եմ իմ դեմ բոլոր մեղադրանքները»,–հայտարարել է Ստրոս–Կանը։
Ֆինանսիստ և քաղաքական գործիչ Ստրոս–Կանը, ով Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուներից մեկն է, ձերբակալվել է Նյու–Յորքում՝ ինքնաթիռում, նախորդ շաբաթ օրը՝ մայիսի 14–ին՝ դեպի Փարիզ թռիչքից տասը րոպե առաջ, «Sofitel» հյուրանոցի սպասուհու հայտարարության հիման վրա, ով դիմել էր ոստիկանություն բարձրաստիճան պաշտոնյայի կողմից սեռական ոտնձգության բողոքով։