Կարծիք

05.02.2021 13:22


Չէ, էս դավաճաններին Ստալինի թոռներ ասելով չի մոռացվելու ձեր արածները, կենսագրություն եք թողել, նպաստել եք էս արհավիրքին

Չէ, էս դավաճաններին Ստալինի թոռներ ասելով չի մոռացվելու ձեր արածները, կենսագրություն եք թողել, նպաստել եք էս արհավիրքին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը իշխանություն կոչվող խմբակին կոչել ա Ստալինի թոռներ։ Նա այն լրագրողն ա, որը երբ սրանք սահմանադրական դատարանն էին քանդում ու ստալինյան մեթոդներով Հրայր Թովմասյանի վրա գործ էին շինում, ու ԱԱԾ-ին ուղարկել էին նրա հոր ու դստրերի վրա, ինքը իշխանությանը քննադատողների դեմ էր նույն օրերին հոդված գրում։

Հիմա նորից եմ կարդում էդ հոդվածը, որտեղ իշխանությանը քննադատողներին նա համարձակորեն բաժանել ա 10 խմբի, որ հասկանամ, թե որ խմբի մեջ ա ինքը մտնում։

Այդ խմբերն են․

1․ Ռոբերտ Քոչարյանին սատարողներ

2․ Սերժ Սարգսյանին սատարողներ, այդ թվում, նրա խելքով՝ Սահմանադրական դատարան

3․ Պաշտոնական Ստեփանակերտ

4․ Դաշնակցություն

5․ Միքայել Մինասյան և նրա մեդիաշրջանակ

6․ Հայ առաքելական եկեղեցի

7․ Ռուսական իշխանական և հետախուզական շրջանակներ

8․ Խմբեր և մարդիկ, որոնք հույս ունեին իշխանափոխությունից հետո պաշտոններ ստանալ

9․ Կարեն Կարապետյանի շրջապատ

10․ Արմեն Սարգսյանի շրջապատ

Չէ, էս դավաճաններին Ստալինի թոռներ ասելով չի մոռացվելու ձեր արածները, կենսագրություն եք թողել, նպաստել եք էս արհավիրքին։ Էդ մենք մեզ վատ զգանք, անընդհատ հարց տանք ինքներս մեզ, թե ո՞նց ենք էս սորտի հետ ընկերություն արել, որ մտքներովս թեկուզ մի թիզ անցել ա, որ էս դավաճանը փոխվել ա, որ ներդրում ենք ունեցել, որ սա իշխանություն զավթի, իսկ դուք սկի մի բերան չընդունե՞ք ձեր մեղքը, ներողություն չխնդրե՞ք ձեր ստալինյան հոդվածների համար։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը