Աշխարհ

04.02.2021 22:19


Սաուդյան Արաբիան շարունակում է արգելել թուրքական ապրանքների մուտքը

Սաուդյան Արաբիան շարունակում է արգելել թուրքական ապրանքների մուտքը

Սաուդյան Արաբիան շարունակում է թուրքական ապրանքների նկատմամբ արգելք կիրառել՝ թույլ չտալով դրանց մուտքը իր երկրի տարածք։

Արդյունքում հարյուրավոր բեռնատար մեքենաներ ամիսներ շարունակ մնացել են մաքսատանը և մաքսազերծման որևէ գործողություն չի իրականացվում։

Թուրքական ապրանքների բոյկոտը մտահոգել է Թուրքիային։ Չնայած դեռևս նոյեմբեր ամսին Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ֆայսալ բին Ֆերհան էլ Սուուդը հայտարարել էր, որ բարիդրացիական հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ և հերքել էր թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտի մասին լուրերը՝ այնուամենայնիվ հետագա ամիսները ցույց տվեցին, որ թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվում են արգելքներ։

Բոյկոտի արդյունքում թուրքական տնտեսությունը լուրջ կորուստներ է կրում։ Եթե 2020 թվականի հունվար ամսի դրությամբ Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահանման ծավալը կազմել էր 221.9 միլիոն դոլար, ապա 2021 թվականի հունվարի դրությամբ՝ ընդամնենը 16.5 միլիոն դոլար, այսինքն՝ 92.5%-ով անկում է գրանցվել։

Սաուդյան Արաբիան մինչ այդ հանդիսանում էր Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Թուրքիայից Սաուդայան Արաբիա տարեկան արտահանման ծավալը հասնում էր շուրջ 3 միլարդ դոլարի։

Ներկայումս Թուրքիան մտահոգ է, որ թե´ Սաուդյան Արաբիան, թե´ Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում են թուրքական ապրանքներին այլընտրանք գտնել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը