Լրահոս

18.05.2011 17:25


ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին:

Փոխվարչապետը նախ շնորհակալության հայտնեց համապետական մարդահամարի անցկացման գործընթացին ՀԲ աջակցության համար: Ներկայացվեց մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:  Հիմնական աշխատանքներն իրականացվել են, հայկական կողմը ներկայումս աշխատում է միջազգային դոնոր կազմակերպությունների, տարբեր պետությունների հետ` միջոցների ներգրավման ուղղությամբ:

Կողմերը կարեւորեցին մարդահամարի անցկացումը եւ հավաքագրված տվյալների  նշանակությունը պետության զարգացման հեռանկարային ծրագրերի համար: Քննարկվեցին լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձան  նաեւ ոռոգման համակարգի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀԲ նոր ծրագրի հետ կապված հարցերին:

Երկուստեք կարեւորվեց ոռոգման համակարգում ներդրումների իրականացումը,  արձանագրվեց, որ համակարգի բարելավումը նպաստելու է տարածքների համաչափ զարգացմանը, որի կարեւոր բաղադրիչն էլ արդյունավետ գյուղատնտեսության զարգացումն է:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը