Լրահոս

18.05.2011 16:42


ԱՄՆ դատարանը Թուրքիային 21 օր ժամանակ է տվել

Ինչպես տեղեկացնում է «Hürriyet Daily News and Economic Review»–ն, Հայոց ցեղասպանության զոհերի երեք ամերիկահայ ժառանգների ներկայացրած դատական հայցին պատասխանելու համար ամերիկյան դատարանը 21 օր ժամանակ է տվել Թուրքիային:

Հայցվորները պնդում են, որ Հայոց ցեղասպանության հետևանքով իրենք զրկվել են Ադանայի նահանգում իրենց պապերին պատկանող 49.5 հեկտար հողատարածքից, որում այժմ գտնվում է Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան: Դրա համար նրանք Թուրքիայի Կենտրոնական և «Ziraat» (Գյուղատնտեսական) բանկերից պահանջում են 63.9 մլն դոլարի փոխհատուցում:

Հայցվորներ Ալեքս Բաքալյանը, Անաիս Հարությունյանը և Ռիտա Մահտեսյանը դատական հայցը ներկայացրել են 2010–ի դեկտեմբերին: 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը