Լրահոս

18.05.2011 16:33


ԼՂՀ նախագահի ապարատ. «Լաչինի ազատագրումով խզվել է Ղարաբաղի 70–ամյա շրջափակումը»

1992-ի մայիսի 18–ին ղարաբաղյան բանակի ստորաբաժանումները մտան Բերձոր (Լաչին)՝ դրանով իսկ կարողանալով ճեղքել երեքամյա շրջափակման օղակն ու Հայաստանն ու Լեռնային Ղարբաղը կապող ճանապարհ բացել։

–Ազատագրված Բերձորը՝ նախկին Լաչինը, առանց չափազանցնելու կարելի է անվանել Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև ամբողջ հայության ռազմաքաղաքական պատմության դարակազմիկ իրադարձություն,–«Ռեգնում» գործակալությանն ասել է ԼՂՀ նախագահի ապարատի տեղեկատվական վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը։

–Ռազմական տեսանկյունից Բերձորի ազատագրումը շրջափակման խզում էր, ինչի մեջ երկիրը գտնվում էր 1988–ից։  Կարիք չկա բացատրելու, թե ինչ նշանակություն ուներ Արցախի համար Հայաստանի հետ ցամաքային կապը, իսկ մեծ հաշվով նաև արտաքին աշխարհի հետ կապը։ Դա նաև ցույց տվեց, որ երկիրը, որը մի քանի տարի լիակատար  շրջափակման մեջ  է եղել, ոչ միայն ընդդիմացավ հակառակորդին, այլ նաև իր ձեռքը վերցրեց ռազմավարական նախաձեռնությունն ու 2 ամսից էլ քիչ ժամանակում հաղթանակի  հասավ Շուշիում և Բերձորում,–ընդգծել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը