Մայիսի 17-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 26-ամյա Կորյուն Վ.-ին, որը ս/թ մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Կատարվում է քննություն:
* * *
Մայիսի 17-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Գրիբոյեդովի փողոցի 31 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 53-ամյա Սամվել Ա.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հետախուզվողները հայտնաբերվել են