ՊԵԿ փոխնախագահ. «Հայաստանի բիզնեսը Վրաստան տեղափոխելը չափազանցված է»
ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը հայկական բիզնեսի՝ Վրաստան տեղափոխվելու մասին տեղեկություն չունի։ Նա նշել է, որ չնայած շատ է խոսվում դրա մասին, բայց իրենց ձեռքի տակ չկան կոնկրետ ճյուղերի կոնկրետ ներկայացուցիչների կոնկրետ ներդրումների փաստեր։
– Կարծում եմ (նաև որպես ՊԵԿ նախագահի տեղակալ՝ թվերից ելնելով եմ ասում), որ խիստ չափազանցված և գերագնահատված են այն գնահատականները, որ Հայաստանի բիզնեսը տեղափոխվել է Վրաստան,– ասել է նա։
Այդուհանդերձ, Արմեն Ալավերդյանը բնական է համարում, երբ հայ բիզնեսմենը Հայաստանում ներքին պահանջարկի հարցը լուծում է, և նոր շուկաներ պետք է փնտրի ու փորձի դրսում ներդրումներ կատարել։

7or.am