Աշխարհ

03.02.2021 18:53


Մյանմայի ոստիկանությունը տապալված նախագահին եւ պետխորհրդականին մեղադրել է երկրի օրենքների խախտման համար

Մյանմայի ոստիկանությունը տապալված նախագահին եւ պետխորհրդականին մեղադրել է երկրի օրենքների խախտման համար

Մյանմայի իրավապահ մարմինները նախագահ Վին Մյինին եւ պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին առաջադրել են երկրի մի շարք օրենքների խախտման մղադրանքներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի (ՀԺԱԼ) հասարկայնության հետ կապերի կոմիտեի անդամ Չժի Տոն:

«Արժանահավատ տվյալների համաձայն՝ Աուն Սան Սու Չժին մեղադրվում Է արտահանման օրենքի, իսկ Վին Մյինը՝ տարերային աղետների հետեւանքների վերացման օրենքի խախտման մեջ: Տրվել են 14 օրով ձերբակալման դատական օրդերներ (փետրվարի 1-ից մինչեւ 15-ը)»,-գրել Է նա Facebook-ի իր Էջում:

Դրա հետ մեկտեղ փետրվարի 3-ին տարածված ոստիկանական նախնական զեկույցներում նշված Է, որ ներմուծման/արտահանման մասին օրենքի խախտման մեղադրանքներն առաջադրվել են Աուն Սան Սու Չժիին, քանի որ խուզարկությունների ժամանակ նրա տանը հայտնաբերվել են ռացիաներ, որոնք ներկրվել են անօրինականորեն եւ օգտագործվել են առանց համապատասխան թույլտվության: Ինչ վերաբերում Է Վին Մյինին, ապա զեկույցում ասված Է, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ նա իր կնոջ հետ այցելել Է երկրի շատ շրջաններ, ինչն Էլ տարերային աղետների հետեւանքների վերացման օրենքի խախտում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը