Աշխարհ

03.02.2021 19:15


«Լոլիկային պատերազմ». ՌԴ-ն հունվարին Ադրբեջանից մոտ 120 տոննա լոլիկի ներկրում է արգելել

«Լոլիկային պատերազմ». ՌԴ-ն հունվարին Ադրբեջանից մոտ 120 տոննա լոլիկի ներկրում է արգելել

Ռուսաստանը հունվար ամսին չի թույլատրել Ադրբեջանից շուրջ 120 տոննա լոլիկի մուտքը երկիր: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով «Ռոսսելխոզնադզոր»-ի հաղորդագրությանը:

2021 թվականի հունվարին կառույցի տեսուչները ստուգել են 49 000 տոննա բերք:

«Ստուգման արդյունքներով՝ Ադրբեջանից 7, իսկ Իրանից 1 խմբաքանակ վարակված են եղել կարանտինային վտանգավոր օբյեկտներով: Վտանգավոր ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելվել է»,-հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը:

Ապրանքների ընդհանուր ծավալը, որոնք 2021 թվականի հունվարին չեն հասել ռուսական շուկա, կազմել է ավելի քան 173 տոննա: Մասնավորապես, Ադրբեջանից եկող 119 տոննա լոլիկի մեջ հայտնաբերվել է հարավամերիկյան լոլիկի ցեց, իսկ Իրանից 55 տոննա պիստակի մեջ` մակաբույծ գաղձ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը