Աշխարհ

03.02.2021 18:30


Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են հանրային միջոցառումները

Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են հանրային միջոցառումները

Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները:

Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է փետրվարի 3-ից 17-ը:

Եթե նախորդ անգամ տարածած հայտարարությունների մեջ արգելքը հիմնավորվում էր անվտանգության նկատառումներով՝ կապված քուրդ զինյալների հնարավոր գործողությունների կամ նրանց դեմ անցկացվող օպերացիաների հետ, ապա այս անգամ որպես պատճառ նշվում է կորոնավիրուսի համավարակին առնչվող սահմանափակումները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը